Գրիգորի Լեպսը զուգերգ կկատարի Սթիվեն Սիգալի հետ


03:41 , 8 հուլիս, 2019

Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը զուգերգով հանդես կգա հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր Սթիվեն Սիգալի հետ: Նրանք համատեղ երգ կկատարեն «Жара» փառատոնի շրջանակներում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ Լեպսը խաղաքարտերը չի բացել և չի մանրամասնել, թե ինչ կատարումով հանդես կգան` դա կլինի նո՞ր երգ, թե՞ երգչի հայտնի կատարումներից որևէ մեկը: Ինստագրամի իր էջում, սակայն, Լեպսը հասցրել է լուսանկար հրապարակել Սիգալի հետ, որը երկրպագուները բարձր են գնահատել` հաշվի առնելով դերասանի պրոֆեսիոնալ որակները: