Ռուսական գետում ձկները սատկել են բարձր լարման մալուխի կտրվելու հետևանքով (Photo)


07:41 , 8 հուլիս, 2019

Տյումենում՝ Լեսոբազա շրջանում, բեռնատար նավը վնասել է բարձր լարման մալուխը, հաղորդում է REN TV հեռուստաալիքը:

Ինչպես նշվում է, մալուխը կտրվել է բեռնատար նավի վրա տեղադրված կռունկին կառչելու հետևանքով, որն ընկել է Թուրա գետը:

Պարզաբանում է, որ ուժեղ էլեկտրական հոսանքի հարվածից գետի ձկները հայտնվել են ջրի մակերեսին:

Ականատեսի խոսքերով՝ մոտակայքում գտնվող ձկնորսները սկսել են ձեռքերով հավաքել ձուկը: