09:52 , 26 հունիս, 2013Թուրք-սիրիական սահմանի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է յոթ սիրիացի փախստական, որոնք բնակություն են հաստատել Թուրքիայի Հաթայ մարզում՝ հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Սիրիական ազատ բանակի և կառավարական զորքերի միջև:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիացի փախստականների թիվը Սիրիայի տարածքում հասել է շուրջ 500 հազարի: