Որ բրաուզերն է դարձել «տարվա չարագործը», հաղորդում են լրատվամիջոցները


04:07 , 8 հուլիս, 2019

Մեծ Բրիտանիայի ինտերնետ-պրովայդերների առևտրային ասոցիացիան պահանջել է Mozilla բրաուզերը «տարվա ինտերնետ չարագործ» մրցանակին առաջադրել, հաղորդում են լրատվամիջոցները:

Նման «հեղինակավոր» մրցանակի առաջադրման պատճառը Firefox-ի իր Mozilla-ի բրաուզերներում նոր DoH տվյալների փոխանցման անվտանգության համակարգ ներդնելու որոշումն է, որը DNS հարցումները ուղարկում է ոչ թե UDP-ով, այլ HTTPS-ի միջոցով:

Այսպիսով՝ օգտատերերը հնարավորություն են ստանում պրովայդերից թաքցնելու իրենց հարցումները:

Քանի որ Բրիտանիայում անընդունելի կոնտենտի համար սահմանափակումներ են գործում, բրաուզերի նոր համակարգը կբարդացնի նման նյութերի արգելափակումը, ինչը հանրության կողմից քննադատության է արժանացել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես կառաջադրվի այս մրցանակին: