460 կարատանոց ադամանդներ, 10 մլն դոլար. ամերիկացի դիզայները ներկայացրել է աշխարհի «ամենաթանկ» բաճկոնը


21:43 , 7 հուլիս, 2019
Ամերիկացի դիզայներ Ֆարահ Գրեյը ոսկերիչ Պիտեր Մարկոյի հետ համագործակցության շրջանակում ստեղծել է բացառիկ բաճկոն՝ զարդարված ընդհանուր 460 կարատ քաշով անթերի ադամանդներով:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, այն ստեղծվել է մեկ օրինակով՝ սև պիթոնի 100%-անոց կաշվից:
Բաճկոնն ամբողջովին ձեռքի աշխատանք է: Դրա ստեղծման համար օգտագործվել է բացառապես բարձրակարգ հումք:
Գրեյի խոսքով՝ բացառիկ նմուշը նախատեսված է «բարձր ճաշակ ունեցող, ինչպես նաև էքստրավագանտ ոճով և որակը գնահատող մեկի համար»:
Նա հավելել է, որ բաճկոնը նորաձևության ոլորտում նոր ռեկորդ է սահմանել՝ վաճառքի հանվելով 10 մլն դոլարով: