Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորակը և արգելափակվել


20:45 , 7 հուլիս, 2019

Հուլիսի 7-ին՝ ժամը 15:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 10-րդ կմ-ին՝ «Լեսնոյ» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորակը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ա.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: