Tert.am-ը գրում է.
Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որը գերթանկարժեք և էքսկլուզիվ մեքենաների սիրահար է, իր հավաքածուն համալրել է ևս մի մոդելով:
Ինչպես հայտնում է Luxury Launches-ը, խոսքը մեկ միլիոն դոլար արժողությամբ McLaren Senna-ի մասին է:
Սուպերքարի լուսանկարը սոցցանցերում հրապարակելուց հետո, ֆուտբոլիստը դրանով փողոց է դուրս եկել՝ հիացնելով անցորդներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 34-ամյա Ռոնալդուի նոր գնումը սահմանափակ քանակությամբ է արտադրվել: Այն համալրված է 4 լ աշխատանքային ծավալով, 789 ձիաուժ հզորությամբ V8 երկտուրբո շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 2,8 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 340 կմ/ժ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ