Քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել 500 նստարան՝ յուրաքանչյուրը 165 հզր դրամով, բայց քանի որ քաղաքացու կողմից բողոք կա՝ գնման հետ կապված, գործընթացը կասեցվել է


17:20 , 7 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը ընթացիկ տարվա մայիսի 15-ին հայտարարել է նստարանների, աղբամանների և աղբամանների ներդիրների ձեռքբերման նպատակով բաց մրցույթ: Այս մասին ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցմանը ասացին քաղաքապետարանից:

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ նախատեսվել է ձեռք բերել 500 հատ նստարան, մեկ նստարանի գինը 165 հազար ՀՀ դրամով, մեծ աղբաման 600 հատ, մեկ աղբամանի գինը 78 հազար դրամով, մեծ աղբամանի ներդիր 200 հատ, մեկ ներդիրը 5 հազար դրամով:

«1-ին չափաբաժին՝ նստարան /Երևան/ - 500 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 165000 ՀՀ դրամ) 

2-րդ չափաբաժին՝ աղբաման մեծ /ձուլվածքով/ - 600 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 78000 ՀՀ դրամ)

3-րդ չափաբաժին՝ ձուլվածքով մեծ աղբամանի ներդիր - 200 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 5000 ՀՀ դրամ)»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ