Մինչ այսօր տեղի ունեցող բոլոր լավ իրադարձությունները իրականացրել են հենց նախկինները․ Արա Վարդանյան


16:16 , 7 հուլիս, 2019
Ամեն ինչում նախկիններն են մեղավոր կարգախոսով առաջ սլացող մեր երկրում մինչ այսօր տեղի ունեցող բոլոր լավ իրադարձությունները իրականացրել են հենց նախկինները։
Քաղաքապետը բնակարաններ է բաժանում, որոնք կառուցվել են Տարոն Մարգարյանի օրոք, այգիներ է բացում, որոնք կրկին նախաձեռնվել և կառուցվել են նախկինների օրոք։ Խոսում են տնտեսական աճից, որը նախկինների իրականացված աշխատանքի մնացորդն է, որն ի դեպ քանի գնում պակասում է։ 
Լավ, ոնց անենք որ միքիչ էլ դուք «մեղավոր» լինեք նախկինների պես, որ ձեզանից հետո եկողները բացելու բան ունենան։