Վրացիները հարձակվել են ռուս զբոսաշրջիկների վրա (Video)


14:20 , 7 հուլիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Վրաստանում ճանապարհորդող ռուսաստանցի ընտանիքը բռնության է ենթարկվել: 

Վրացիների զայրույթն առաջացրել է գեորգևյան ժապավենը ռուսական համարներով մեքենայի սալոնում: Երիտասարդ անձինք արգելափակել են մեքենան՝պահանջելով հանել և նրանց տալ ժապավենը: 
Կադրերում նաև լսվում է՝ «փառք ՈՒկրաինային» արտահայտությունը:

Խլված ժապավենը երիտասարդները կապել են կոշիկին: 

Ռուսաստանից եկած հյուրերը ստիպված դիմել են ոստիկանություն: