ԱՄՆ-ում Ռուսաստանի կործանարար ազդեցության դեմ ծրագիր է մեկնարկել


18:00 , 6 հուլիս, 2019

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախաձեռնել է «Կրեմլի վնասակար ազդեցության դեմ» ծրագիրը: Փաստաթուղթը հրապարակվել է գործակալության կայքում:

Փաստաթղթի համաձայն՝ ծրագրի նպատակն է աջակցել ԱՄՆ-ի գործընկեր երկրների կառավարություններին «ինքնաբավության համար նրանց ճանապարհին»:

Այն պարզաբանում է, որ ԱՄՆ իշխանությունները նախևառաջ պետք է ֆինանսավորեն Եվրոպայի երկրները:

Խոսքը այն երկրների մասին է, որոնց Մոսկվան ձգտում է ներառել իր ազդեցության ոլորտում և թուլացնել այնտեղ Միացյալ Նահանգների ազդեցությունը: