Բրիտանացի ընկերներն Իսպանիայի ծովափում սելֆի անելիս մահացել են, հաղորդում է Daily Mail-ը:
Քննիչները, որոնք ուսումնասիրում են Իսպանիայի Կոստա Բլանկա շրջանի ծովափում 25-ամյա Դենիել Միի և 20-ամյա Ջեյդեն Դոլմանի մահվան հանգամանքները, կարծում են, որ նրանցից մեկը, կորցնելով հավասարակշռությունը, ցած է ընկել՝ իր հետ քաշելով նաև մյուս ընկերոջը:
Ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ այն բանից հետո, երբ տղաները սխալ տեղով են բարձրացել պատնեշի վրա երրորդ ընկերոջ հետ սելֆի անելու համար։
Ոստիկանությունն աշխատում է այն վարկածի ուղղությամբ, որ տղամարդկանցից մեկը կորցրել է հավասարակշռությունը և բնազդաբար փորձել է իր ընկերոջ ձեռքը բռնել, բայց ոտքի կանգնելու փոխարեն ընկերոջ հետ միասին ցած է գահավիժել:
Քաղաքացիական գվարդիայի աղբյուրները հաղորդել են, որ եռյակը բարձրացել է լողափի անվտանգության պատնեշի վրա և փորձել է սելֆի անել, բայց ընկել է ներքևում գտնվող փրկարարական տնակի վրա:
25-ամյա երիտասարդը տեղում մահացել է, մինչդեռ 20-ամյա Ջեյդենը մահացել է հինգշաբթի առավոտյան:
Նրանց երրորդ ընկերը՝ 24-ամյա Լյուիս Հիգինսը, ֆիզիկական վնասվածքներ չի ստացել, սակայն տեղափոխվել է Տոռեվիեխա քաղաքի հիվանդանոց խուճապի նոպայով: