Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել են զինծառայողներ


14:56 , 6 հուլիս, 2019

Ադրբեջանի զորամասերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով:

Գերատեսչության համաձայն՝ դեպքը «դժբախտ պատահարի հետևանք» է:

«Զինծառայողներից մեկը գետնին է գցել տանկային արկ, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել»,- ասվում է  տարածված հաղորդագրությունում:

Միջադեպի հետևանքով մահացել է 2 զինվորական՝ ենթասպա և կրտսեր սերժանտ: Եվս մի ենթասպա ծանր վիրավորում է ստացել:

Պայթյունի առնչությամբ հետաքննություն է սկսվել: