2020 թվականի Օլիմպիական խաղերի մարզադաշտը գրեթե պատրաստ է


12:15 , 6 հուլիս, 2019

2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հիմնական մարզադաշտը գրեթե ամբողջապես պատրաստ է, մարզադաշտ, որը պետք է ընդունի Խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունները, մոտ 90 տոկոսով պատրաստ է: Այն ամբողջապես շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի 2020 թվականի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ` աշխարհի 206 երկրներից, կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Իսկ առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղերը` 1916 թվական՝ Բեռլին, 1940 թվական՝ Տոկիո և 1944 թվական՝ Լոնդոն: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):

Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկն ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, ով նվաճել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):