BMW-ն ներկայացրել է հզոր X7 պիկապը. տեսեք, թե որոնք են դրա առավելությունները (Photo)


11:10 , 6 հուլիս, 2019
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է X7 պիկապի գաղտնի ծրագիրը, որի վրա աշխատել են 12 երիտասարդ տեխնիկական մասնագետներ, աշխատանքները 10 ամիս են տևել, գրում է Motor1 հարթակը:

Պիկապի երկարությունը 5,3 մետր է, ինչը գերազանցում է X7 արտաճանապարհային մեքենայի երկարությունը, որը ներկայում ընկերության արտաճանապարհային մեքենաներից ամենաերկարն է:

Հնդկակաղնու փայտից երեսպատվածքը մեքենայի բեռնատար մասին նրբաճաշակ զարդարանք է հաղորդում, ինչն անպատեհ չի երևա անգամ թանկարժեք զբոսանավի տախտակամածին:

Աշխատանքների շրջանակում ուսանողներից և տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմը համակարգչային նախագծման և 3D արտապատկերման նորագույն տեխնոլոգիաներ է օգտագործել:

Բեռնատար մեկուսամասը բավականին մեծ է՝ 1,4 մետր, իսկ հետևի դուռը բացելու դեպքում դրա երկարությունը 2 մետրի է հասնում: X7-ի ստեղծողները որոշել են հրաժարվել դիզելային շարժիչից. այն աշխատում է 3 լիտրանոց վեցգլանանի բենզինային շարժիչով: