Բակո Սահակյանն ընդունել է Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը


11:00 , 6 հուլիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են տարբեր ոլորտներում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է ՀՀ եւ ԱՀ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։