Չինաստանում տղամարդկանց արգելել են կիսամերկ փողոց դուրս գալ


05:43 , 6 հուլիս, 2019

Չինաստանի Ցզինան քաղաքում տղամարդկանց արգելել են փողոց դուրս գալ մերկ իրանով՝ հաղորդում է Daily Mail-ը:

Քաղաքի իշխանությունների կարծիքով՝ դա խաթարում է քաղաքի իմիջը։

Չինացիներն այդ երևույթը «պեկինյան բիկինի» են անվանել։ Ամառային ամիսներին հանրային վայրերում հաճախ կարելի է տեսնել առանց վերնաշապիկի, մերկ իրաններով տղամարդկանց։