Նախախորհրդարանի ներկայացուցիչները կապանցիներին կոչ էին անում միանալ իրենց շարժմանն ու նոր երկիր կառուցելու իրենց ծրագրին


01:25 , 26 հունիս, 2013

Նախախորհրդարանի ներկայացուցիչները կապանցիներին կոչ էին անում միանալ իրենց շարժմանն ու նոր երկիր կառուցելու իրենց ծրագրինԿապանի մշակույթի հարպարակում անցկացված նախախորհրդարանի այսօրվա հանրահավաքին քիչ թվով մարդիկ էին հավաքվել՝ հիմնականում  տատիկներ ու պապիկներ: Անկախ սակավաթիվ մասնակցիների ներկայության՝ նախախորհրդարանի ներկայացուցիչներն ու համախոհներն անցկացրեցին իրենց հանրահավաքը, կապանցիներին տեղեկացրեցին իրենց առաքելության մասին, խոսեցին նոր երկիր կառուցելու ու նոր ազատագրական պայքարի իրենց ծրագրի անհրաժեշտության մասին: «Մենք միայն մի բան ենք ուզում՝ ունենալ երկիր,  որտեղ բոլորս կարողանանք մեր մասնագիտությամբ աշխատել, ապրել մարդավարի եւ չմտածել մեր գլխին ջուրն են թանկացնելու, թե՝ գազը, մեր նպատակն է ստեղծել այնպիսի երկիր, այնպիսի միջավայր, որտեղ որ մարդը չի մտածի դուրս գնալու՝ կաշին փրկելու մասին»,-ասաց նախախորհրդարանի ներկայացուցիչ, դիրիժոր Վարդան Հակոբյանը եւ կոչ արեց կապանցիներին, ինչպես 1990-ականներին են պայքարել ազատագրական պայքարին, այնպես էլ այսօր լծվեն ներկայիս ազատագրական պայքարի այս շարժմանը: Ժիրայր Սեֆիլյանը նույնպես իր ելույթի ժամանակ կապանցի առաջամարտիկներին հորդորեց միանալ իրենց ծրագրերին՝ հավելելով, որ առանց ինքնակազմակերպման արդյունք չի լինելու:

Նյութն ամբողջությամբ` այստեղ