Գիտնականները հայտնել են, թե ինչպես պետք է զարգացնել երեխայի ստեղծարար մտածողությունը


01:43 , 6 հուլիս, 2019

ԱՄՆ-ում Դյուքի մասնավոր հետազոտական համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչպես կարելի է երեխայի մեջ զարգացնել ստեղծագործական մտածողություն։

Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ վաղ հասակից երեխան ստիպված է խաղալ միանգամից մի քանի սոցիալական դեր՝ որդի կամ դուստր, եղբայր կամ քույր, ընկեր և այլն, այնինչ կա նրան իր «ես»-ի բազմակողմանիության մասին հիշեցնելու անհրաժեշտություն, ինչը կօգնի ճկունության և սոցիալական ադապտացման ձևավորման գործում։

Հետազոտությունում ներգրավվել է 6-7 տարեկան 196 երեխա։ Առաջին խմբի մասնակիցներին մատնանշել են նրանց սոցիալական դերերի բազմազանությունը (տղա, աղջիկ, ընկեր և այլն), երկրորդ խմբի համար նշել են նրանց տարբերությունը՝ ելնելով ֆիզիկական բնութագրերից, երրորդ խմբին պատմել են այլ երեխաների սոցիալական դրսևորումների բազմազանության մասին։

Այնուհետև փորձարկվողները պետք է կատարեին մի շարք առաջադրանքներ, որոնց արդյունքներով պարզվել է, որ լավագույն արդյունքը՝ ճկուն և ստեղծագործ մտածողություն, ցուցադրել են առաջին խմբի երեխաները։ Այսպիսով, ինչպես նշում են գիտնականները, գոյություն ունի երեխային մարդկային անձի բնույթի մասին գիտելիք տրամադրելու անհրաժեշտություն, ընդ որում՝ բացառապես անձնական օրինակով։

Դյուքի համալսարանի հոգեբանության և նյարդաբանության ամբիոնի դոցենտ Սառա Գեյթերը նշում է. եթե երեխաներին հիշեցնում ենք իրենց սեփական բարդ անհատականության մասին, ապա նրանք սկսում են մտածել սոցիալական ստանդարտ կատեգորիաներից դուրս։ Դա իր հերթին ձևավորում է երեխայի սոցիալական ճկունությունը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Developmental Science ամսագրում։