Եգիպտոսում սիրո մասին հնագույն երգի տեքստ են հայտնաբերել


06:08 , 6 հուլիս, 2019

Սիրո մասին եգիպտական հնագույն երգերից մեկի հնագույն տեքստը հայտնաբերվել է չեխ հնագետների կողմից, Եգիպտոսի գերագույն քուրմ Ինտիի գերեզմանում՝ հաղորդում է TASS- ը:

Գիտնականներն այդ գտածոն համարում են բացառիկ, քանի որ ավելի վաղ համարվում էր, որ եգիպտացիները գրել են միայն կրոնական և գիտական տեքստեր։

Գտածոն նաև հետաքրքիր է նրանով, որ այն հայտնաբերվել է քուրմի սարկոֆագի մեջ, իսկ վերջինս դաժան մարդու համբավ է ունեցել։

Երգը գրվել է ավելի քան 4300 տարի առաջ։ Նրա վերծանումը տևել է ավելի քան մեկ տարի։