Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա


18:05 , 5 հուլիս, 2019

Սահմանադրությունն օրենքների օրենքն է, կոնկրետ տարածքում ու կոնկրետ ժամանակում ապրելու և համագործակցելու համար հանրաքվեով ընդունվող կարգ, որ, իմ կարծիքով, տոն էլ չէ, որովհետև կարգը ժամանակի մեջ կարող է փոփոխվել։ 

Ես վստահ եմ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա: Այս Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը գոյություն չունեցող ու միայն վարչապետի որոշումները հաստատող կառույց է։ Մեզ նման երկրում ու մեր պայմաններում շատ ավելի գործունակ ու շահավետ է լրիվ նախագահական կառավարումը ԱՄՆ օրինակով կամ կիսանախագահականը՝ Ֆրանսիայի օրինակով, քան խորհրդարանականի այս տարբերակը, տարբերակ, որ այսօրվա դրությամբ լիարժեք հնարավորություն է տվել սուպերվարչապետական համակարգ ունենալու և կախված է կոնկրետ պահի վարչապետի կամքից, ով անգամ չունի ուղիղ ժողովրդի կողմից ընտրված լինելու առաջնային մանդատ։