Քաղաքականությամբ զբաղվում են միայն Հանրապետականները. Գալուստ Սահակյան (Video)


18:40 , 5 հուլիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

«Քաղաքականությամբ զբաղվում են միայն Հանրապետականները, իսկ մյուսները հավաքվել են և մտածում են ինչ-որ բան անելու մասին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա նշել է, որ Հայաստանը չունի խորհրդարան, չունի կառավարություն, միայն Նիկոլ Փաշինյանն է, որ իր մոտեցումներով կարողանում է ինչ-որ բան անել:
«Ժողովուրդն էլ մտածում է ինչ-որ բան են անում, եկեք մենք էլ մտածենք, որ ինչ-որ լավ բան են անում»,-ասել է ԱԺ նախկին նախագահը:

Լրագրողի հարցին՝ ինչքան կարող է այդպես մտածել, Սահակյանը պատասխանել է, որ ինքը մտածել վերջացրել է:

Մանրամասները՝ տեսանյութում: