100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը


23:00 , 5 հուլիս, 2019

Բրիտանիայի Սթանսթեդ քաղաքի բնակչուհի Մերի Էմերսոնը պնդում է, որ հասել է այդ տարիքին իր սիրելի ուտեստի՝ հաց ու նրբերշիկի շնորհիվ։

Նա հաճախ է տնեցիերին հյուրասիրել իր պատրաստած խմորով թխված նրբերշիկներ։ «Հենց այդ համեղ ուտեստը և լավատեսական տրամադրությունն էլ օգնեցին ինձ ապրելու»,- ասել է Էմերսոնը։

Իր հարյուրամյակը կինը տոնել է հարազատների և բարեկամների շրջանում։