Պուտինը օդանավակայանում գաղտնի հանդիպել է Բեռլուսկոնիին


22:00 , 5 հուլիս, 2019

ՌԴ նախագահը Իտալիա կատարած պաշտոնական այցից հետո արտասովոր վայրում հանդիպել և խոսել է «Առաջ, Իտալիայ» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

Լրագրողները տեսել են, որ Պուտինը և Բեռլուսկոնին հանդիպել են Հռոմի օդանավակայանում և զրուցել ինչ-որ բանի մասին:

Գործակալության տվյալներով՝ Պուտինի և Բեռլուսկոնիի հանդիպումը երկար չի տևել: