Գեղարքունիքում անկած կենդանիների թիվն ավելացել է


15:40 , 5 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզում անկած կենդանիների թիվը հասել է 10-ի։ Մեկ կենդանի սատկել է Զոլաքար գյուղում, 9-ը՝ Ծովասար։

Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը Panorama.am-ին հայտնեց, որ իրենց գյուղում ընդամենը մեկ խոշոր եղջերավոր անասուն է անկել, ևս 3-ին կարողացել են փրկել։ Անկած կենդանու միսը, ըստ նրա, ուղարկվել է լաբորատոր փորձաքննության։

Ծովինարի համայնքապետ Մհեր Մարտոյանն էլ տեղեկացրեց,  գյուղի երկու բնակչի ինը անասուն սատկել է։

«Յոթը մի գյուղացուն էր, երկուսը՝ մեկին»,-ասաց նա։

Գյուղապետը հերքում է  անասունների հիվանդ լինելու վարկածը, ինքն էլ կարծում է, որ առվույտ ուտելուց հետո կենդանիները ջուր են խմել, ինչի հետևանքով ուռել են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ