19:30 , 5 հուլիս, 2019Բոլորը գիտեն, որ ամեն մեկը պետք է հոգ տանի իր մասին, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես պետք է դա անել:
Այս 10 խորհուրդները կօգնեն կյանքն էլ ավելի բարելավել:
Բույրերը կարող են լինել ինչպես բնական, այնպես էլ արհեստական: Բույրերը զարգացնում են ուղեղի աշխատանքը: Յուրաքանչյուր բույր իր ազդեցությունն ունի, այդ պատճառով էլ տարբեր բույրեր փորձեք:
Օրինակ՝ ծիտրոնի բույրը լավացնում է հիշողությունը:

Կլինի դա լեռնագնացություն, թե ուղղակի պիկնիկ այգում՝ կարևոր չէ: Կարևորը թարմ օդ շնչելն է:

Ո՞վ չի սիրում պարել: Երևի այդպիսի մեկը չկա: Իսկ, այ, հետազոտությունները ցույց են տվել, որ պարը շատ օգտակար է առողջության համար․ ոչ միայն քաշն է իջեցնում, այլ նաև լավ է ազդում օրգանիզմի վրա:

Ոչ ոք ավելորդ իր չի սիրում: Ավելորդությունը միշտ խանգարում է նյարդային համակարգին:

Մերսումն ամենալավ պարգևատրումն է: Մեկ այցելությունը երբեմն բավարար է, որպեսզի հանգստանաք:

Մարդիկ ֆիզիկական կոնտակտի կարիք ունեն: Գրկախառնությունը կոնտակտի լավագույն միջոցն է: Հորմոնալ տեսանկյունից դա կարևոր է երկու կողմի համար:

Բոլորը գիտեն, որ ծիծաղը բարձրացնում է տրամադրությունը:

Մեր օրերում ոչ ոք տնից առանց բջջային հեռախոսի դուրս չի գալիս, սակայն մեկ-մեկ կարելի է անջատել դրա ծանուցումները:

Բոլորին հայտնի է, որ համեղ ուտելը շատ կարևոր է ուղեղի համար, այնպես որ, նոր ուտեստ փորձեք պատրաստել:

Ընթերցանությունը ոչ միայն նոր գիտելիքների պաշար է տալիս, այլ նաև իջեցնում է սթրեսի մակարդակը:
