«Թիկնապահի հետ մտերմությունը շատ կասկածելի էր». The Times-ը պատմել է՝ ինչու է Դուբայի շեյխի կինը վախեցած փախել ամուսնուց


15:19 , 5 հուլիս, 2019

Դուբայի շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի վեցերորդ կինը՝ արքայադուստր Հայա բինթ ալ Հուսեյնը, որը Հորդանանի հանգուցյալ թագավորի դուստրն է, ստիպված է եղել փախչել միլիարդատեր ամուսնուց, երբ վերջինիս մոտ լուրջ կասկածներ են առաջացել կնոջ և նրա բրիտանացի թիկնապահի «չափից շատ մտերմության» վերաբերյալ:

Ինչպես նշում է The Times-ը, այժմ 69-ամյա շեյխը Լոնդոնի Բարձր դատարանում հայց է ներկայացրել 45-ամյա արքայադստեր դեմ:

Կնոջ ընկերների պատմելով՝ Հայան Դուբայի իրենց պալատից փախել է, քանի որ ամուսնու մոտ կասկածներ առաջանալուց հետո վախեցել է սեփական կյանքի, ինչպես նաև մանկահասակ երկու երեխաների անվտանգության համար: Այնուհանդերձ, հայտնի չէ՝ արդյոք այդ կասկածներն արդարացի են:

Image result for Dubai rulers wife Princess Haya

Պարբերականի տվյալներով՝ Հայան ճոխ նվերներ է արել իր թիկնապահին, ինչը թագավորական ընտանիքի այլ անդամների կողմից դիտարկվել է որպես անպատշաճ մտերմություն:

Princess Haya is now believed to be in hiding in Britain with the couples two children and is set for a multi-million divorce and bitter child custody battle with her 69-year-old billionaire racehorse owner husband (pictured with their associates)
Հատկանշական է, որ Դուբայի շեյխի ընտանեկան հարաբերություններում ճգնաժամի ֆոնին նրա հետ առնչություն ունեցող ինստագրամյան էջերից մեկում մի քանի օր առաջ արվել է հետևյալ հրապարակումը. «Դու, դավաճա՛ն, դավաճանեցիր այն անգին վստահությունը, քո խաղն այլևս բացահայտված է»:

Princess Haya Bint Al Hussein, the youngest wife of Dubais ruler, spent months meticulously plotting her escape to London after her billionaire husband Sheikh Mohammed bin Rashid al-Maktoum (pictured together with their associates at Ascot in 2016) became concerned she was too close with a British bodyguard

Նշվում է, որ ներկայումս արքայադուստր Հայան իր երկու երեխաների հետ թաքնվում է Լոնդոնում՝ Քենսինգտոնյան պալատից ոչ հեռու գտնվող իր ճոխ առանձնատանը: Ըստ որոշ աղբյուրների՝ նա Դուբայից իր փախուստն ամենայն մանրամասնությամբ ծրագրել էր վերջին մի քանի ամսվա ընթացքում: Սկզբում նա Դուբայից Բեռլին է փախել, իսկ հետո Լոնդոն տեղափոխվել՝ իր հետ վերցնելով ավելի քան 60 մլն դոլար:

Image result for Dubai rulers wife Princess Haya

Մինչդեռ նրա ամուսինը, որն աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից է, փորձում է դատարանի միջոցով հետ ստանալ իր երեխաներին: Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ թե՛ ամուսինը, թե՛ կինը շատ մտերիմ են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի, հատկապես՝ Էլիզաբեթ 2-րդի հետ, և չի բացառվում, որ նրանք կարող են ներքաշվել աղմկահարույց ամուսնալուծության գործընթացում:

Image result for Dubai rulers wife Princess Haya

Այս գործով առաջին դատական նիստը կայանալու է հուլիսի 30-ին: