Սահմանադրագետ. ՍԴ բնականոն ընթացքին միջամտությունը պետք է ունենա իրավական հետևանքներ


14:20 , 5 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է.

«Ես հույս ունեմ՝  որոշ ժամանակ անց մենք բոլորս կգիտակցենք ու կարժևորենք Սահմանդրության օրը և կնշենք այն որպես իսկական կարևորագույն պետական տոն, քանի որ Սահմանդրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության, իրավական ու ժողովրդավար պետություն լինելու հիմքն է»,-լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսկեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ 1995-ին ընդունված ՀՀ Սահմանդրությունն անթերի փաստաթուղթ չէր, սակայն դա ստեղծեց սահմանդրական մշակույթը, որը դեռևս պետք է զարգանար ու այսօր էլ պետք է զարգանա։

«1995-ից մինչ օրս Սահմանդրությունը մեծ էվոլուցիա է ապրել, մեծ զարգացում է ունեցել, 1995-ի Սահմադրությունը կարելի է բնութագրել որպես ժողովրդավարական արժեքների հիմքը ստեղծող, բայց ոչ բավարար ժողավրդավարություն ունեցող փաստաթուղթ։ 2005-ի Սահմանդրությունն այդ առումով շատ մեծ քայլ էր դեպի ժողովրդավարություն ու դա պատահական չէր, քանի որ դրան նախորդել էր ՀՀ անդամակցությունը ԵԽ-ին»,-նկատեց բանախոսը։

Ինչ վերաբերում է 2015-ին ընդունված Սահմանդրությանը, ապա այստեղ փոփոխությունները զգալի էին, փոխվեց նաև կառավարման համակարգը, Հայաստանն անցում կատարեց խորհրդարանական կառավարման։

Վարդևանյանն ուշադրություն հրավիրեց Սահմանդրության փոփոխությունների ազդեցությանը դատական իշխանության վրա, ասաց, 1995-ի Սահմանադրությունը բավարար դատական անկախության երաշխիքներ չէր նախատեսում, բավականին լուրջ խնդիրներ կային դատավորների ընտրության ու նշանակման առումով։՛

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ