13:50 , 5 հուլիս, 2019Գեներալ-մայորի կոչումը ոչ միայն ուրախություն է ստացողների համար, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն, այսօր զինվորական նոր կոչումը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես ցանկանում եմ, որ բոլոր նրանք, որ այսօր ստացել են այդ զինվորական կոչումները, արժանի ծառայեն մեր պետությանը: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին», - ասել է ԱԱԾ տնօրենը: