Արցախի նախագահն ընդունել է «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» հավաքի մասնակիցներին


12:50 , 5 հուլիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու նշանակալի դերակատարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման, հայոց պետականության զարգացման ու զորացման գործում:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: