Նապոլին պատրաստ է վճարել Իկարդիի համար սահմանված գումարը


12:20 , 5 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

«Նապոլին» շարունակում է Թուրինի «Յուվենտուսի» հետ պայքարել «Ինտերի» հարձակվողի Մաուրո Իկարդիի համար:

Նեապոլյան ակումբը պատրաստ է վճարել արգենտինացու համար սահմանված 60 մլն եվրո գումարը, ինչպես նաև բավարարել խաղացողի անձնական պայմանագրի պահանջները: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Ավելի վաղ նշվում էր, որ թուրինցիները 8 մլն եվրո տարեկան աշխատավարձ են առաջարկել խաղացողին:

Իկարդին ամռան սկզբին մտածում էր միայն Թուրին տեղափոխության մասին, սակայն այժմ ֆուտբոլիստը չի բացառում նաև «Նապոլի» տեղափոխվելու տարբերակը: