Ինչո՞ւ բռնության մասին խոսողներն ու բարձրաձայնողները չեն խոսում պատճառներից


11:54 , 5 հուլիս, 2019

Բռնության ցանկացած դրսևորում շատ վատ է և արդարացում չի կարող ունենալ, այդ թվում` ընտանեկան բռնությունը: Վերջին օրերին բռնության ենթարկված անձանց վերաբերյալ բավական շատ է խոսվում, և համացանցը հեղեղվել է տարատեսակ պատմություններով:

Ինչ խոսք, ցանկացած պարագայում բռնության ենթարկված անձը՝ լինի կին, թե տղամարդ, պետք է համոզված լինի, որ բռնության ենթարկվելու դեպքում օրենքը կլինի իր կողքին:

Այս համատեքստում խոսվում է նաև Հայաստանի` Ստամբուլի կոնվենցիային միանալու անհրաժեշտության մասին: Երբ ծանոթանում ես սույն կոնվենցիայի կետերին, կարծես թե ամեն ինչ շատ ճիշտ է և հասկանալի․ կինը պետք է ապահովագրված լինի ընտանեկան բռնությունից:

Այստեղ, սակայն, հարց է ծագում․ ի՞նչ կարիք կա արդյոք տարատեսակ կոնվենցիաների միանալու, եթե, երկրի օրենսդրության համաձայն, բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: 

Ինչո՞ւ բռնության մասին խոսողներն ու բարձրաձայնողները չեն խոսում պատճառներից:

Ինչո՞ւ զինվորականներին ու բանակին այս պատմությունների մեջ թիրախավորելու փոխարեն չեն խոսում այն մասին, որ տարիներ շարունակ հայկական հեռուստատեսությունը ողողված է ցածրակարգ, բռնություն քարոզող և ցուցադրող սերիալներով: 

Իսկ սերիալ նայող հասարակությունից դուք ի՞նչ սպասումներ ունեիք:

Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց կրթական ցենզը, որպեսզի բռնության դեպքում մարդիկ չամաչեն դիմել իրավապահներին:

Արդյո՞ք ստեղծված իրավիճակում որևէ կոնվենցիա կարող է շտկել իրավիճակը:

Պետք է բարձրաձայնել պատճառների մասին, այլ ոչ թե հայ տղամարդուն կամ զինվորականին ներկայացնել որպես սեռաքաղց կենդանի:

Այնուամենայնիվ.