«Փաշինյանն իր ոտքերը սրբում է Արմեն Սարգսյանի երեսին․ կոպիտ է հնչում, բայց փաստ է». Նարեկ Սամսոնյան (Video)


11:36 , 5 հուլիս, 2019

11:40

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Սարգսյանը չի արձագանքում Սահմանադրության նկատմամբ ոտնձգություններին, չի կատարում իր պարտականությունները, չունի քաղաքական ինքնասիրություն, քաղաքական դիակ է: Նարեկ Սամսոնյանը նշեց, որ ժամանակին Արմեն Սարգսյանին վիրավորած Վահե Գրիգորյանը, ում թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում Արմեն Սարգսյանը երկու անգամ է առաջադրել, այժմ մանր վնասարարություն է իրականացնում ՍԴ-ում, ինչին ևս արձագանք չի տրվում:

«Մենք չէինք կարող էս օրով նորից չհիշեցնել Արմեն Սարգսյանին, որ ինքը Հայաստանում չի եկել գործուղման կամ չի եկել հարկադիր հանգստի, ունի կոնկրետ գործառույթներ, որոնք պետք է իրականացնի, ուզի, թե չուզի, և պարտականությունների չիրականացնելը մտնում է Սահմանադրական կարգի տապալման հոդվածի մեջ: Արմեն Սարգսյանի երեսին իր ոտքերը սրբում է Փաշինյանը. շատ կոպիտ է հնչում է, բայց դա փաստ է»,- մանրամասնեց Նարեկ Սամսոնյանը:

Նարեկ Սամսոնյանն ասաց, որ Արմեն Սարգսյանը փորձում է ոչ ֆորմալ տարբեր հանդիպումների ընթացքում թողնել տպավորություն, թե ինքը միակ մարդն է, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ Արմեն Սարգսյանի միակ նպատակը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելն է:

«Որքան էլ որ նա պատկերացնի, որ էդ բրիտանական խորմանկությունը կարող է աշխատել հայկական քաղաքական միջավայրում, դա իրեն միայն խիստ թվում է»,- նշեց նա:

10:49

ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ այսօր AntiFake.am-ը և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց իրականացնում են խորհրդանշական ակցիա՝ «Պահպանեք Սահմանադրությունը» (#Save_Constitution) խորագրով։


Ակցիայի ընթացքում կիրականացվեն խորհրդանշական գործողություններ, որոնցից հետո մասնակիցները ՀՀ Սահմանադրություններ կնվիրեն քաղաքացիներին։

«Խորհրդանշական ակցիայի նպատակն է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որի հիմնական գործառույթը ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելն է, ոչ միայն աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա, այլ նաև անձամբ խախտում է Սահմանադրությունը, ուստի Սահմանադրությունն ունի ՀՀ քաղաքացիների պաշտպանության կարիքը»,- ասվում է երկու կազմակերպությունների տարածած հաղորդագրությունում։