Փրկարարները 2 գյուրզա և 1 սահնօձ են բռնել


11:10 , 5 հուլիս, 2019

Հուլիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Արին և Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: