Տղամարդը «մեկ շնչով» մեկ լիտր գարեջուր է խմել և մահացել


05:41 , 5 հուլիս, 2019

Թաիլանդում տղամարդը մահացել է ըմպելիքի արագ խմելու մրցմանը մասնակցելուց անմիջապես հետո, հաղորդում է Daily Star-ը:

Տղամարդը մյուս մասնակիցների հետ միասին մեկ լիտր գարեջուր է խմել, բոլորին ցույց տվել դատարկ գավաթը և որոշ ժամանակ անց մահացել:

Միևնույն ժամանակ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տեղական կենտրոնի աշխատակից Սոմսակ Լայկոբոկը վստահ է, որ մահվան պատճառը կարող է ինչ-որ հիվանդություն լինել կամ դատարկ ստամոքսով գարեջուր խմելը:

Բժիշկները փորձաքննություն կանցկացնեն մահվան պատճառը բացահայտելու նպատակով: