Ռամի Մալեքը անվանել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանվելուց հրաժարվելու պատճառը


22:00 , 4 հուլիս, 2019

Եգիպտական արմատներով ամերիկացի դերասան Ռամի Մալեքը հայտարարել է, որ համաձայնել է նոր բոնդիանայում չարագործի դեր տանել այն բանից հետո, երբ հավաստիացել է, որ կերպարը կրոնական նախընտրություն չունի՝ գրում է Express-ը։

Չարագործի դերից նա հրաժարվել է ոչ թե նրա համար, որ ավելի մեծ հոնորար է ակնկալել կամ էլ Դենիել Քրեյգի հետ համատեղ դրվագների պատճառով, այլ չի կամեցել խաղալ արաբ ահաբեկիչի դերում։ Մալեքը հպարտ է իր եգիպտական ծագմամբ և մշակույթով, և կրոնական ծայրահեղականի դերը նրա համար անընդունելի է։