Պահանջել են Թութանհամոնի 3000-ամյա գողացված կիսանդրին հեռացնել աճուրդից


21:15 , 4 հուլիս, 2019

Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարությունը խնդրել է Christie’c աճուրդի տանը չվաճառել Թութանհամոն փարավոնի գողացված կիսանդրին: Այս մասին գրում է BBC-ն:

Իշխանությունները պնդում են, որ արձանը 1970-ականներին անօրինական կերպով դուսր է բերվել Կահիրեի տաճարից։ Արձանը Եգիպտոսի մշակութային ժառանգությունն է և պետք է վերադարձվի նրան։

Աճուրդի վարչակազմը պնդում է, որ աճուրդին մասնակցող լոտը ձեռք է բերել գերմանացի մի կոլեկցիոներ 1973-1974 թվականներին: Բացի այդ՝ Christie’s- ը հրատարակել է վերջին 50 տարվա ընթացքում արձանի բոլոր տերերի ցուցակը ժամանակագրական կարգով:

Ըստ նախնական գնահատականների՝ կիսանդրու վաճառքը Christie’s-ին կբերի մոտ 5 մլն դոլար: