22:25 , 25 հունիս, 2013
Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստները հարձակվել են Թունիսի վարչապետ Ալի Լարաեդի լիմուզինի վրա, ով շարժվում էր դեպի Եվրախորհրդարան: Այս մասին է հաղորդում Life News.ru լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` երեք կիսամերկ կանայք պաշտոնյայի մեքենայի ճամփան փակել են հսկիչ-անցագրային կետի մոտ:
Ակտիվիստուհիները, մեքենայի վրա բարձրանալով, Թունիսի կառավարությանը ներկայացրել են իրենց պահանջները:
Վերջիններիս բողոքի ակցիան դադարեցվել է Եվրախորհրդարանի անվտանգության աշխատակիցների կողմից: