Բակո Սահակյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր


20:10 , 4 հուլիս, 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։