Շոգի պատճառով Աթենքի Ակրոպոլիսը փակ կլինի զբոսաշրջիկների համար


19:15 , 4 հուլիս, 2019

Աթենքի Ակրոպոլիսը հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 13.00-ից մինչև 17.00-ը, շոգի պատճառով փակ է լինելու այցելուների համար՝ հաղորդում է Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը՝ գրում է ria.ru-ն:

Աթենքի հնությունների վարչությունը փակել է հնագիտական հուշարձանը, քանի որ, ըստ Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսումների, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան: