Ահաբեկչություն եկեղեցու մոտ, կա 3 զոհ և 7 վիրավոր


21:30 , 4 հուլիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Ահաբեկչություն է տեղի ունեցել Սիրիայում։ Այդ երկրի հարավում գտնվող Սուվեյդա քաղաքի Կանավատ փողոցում, որը մշտապես մարդաշատ է լինում, ըստ տեղի իշխանությունների փոխանցման, պայթել է ականապատված մոտոցիկլ։

Զոհվել է նախնական տեղեկություններով 3 մարդ, վիրավորվել 7-ը։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։

Ուշագրավ է այն, որ պայթյունը որոտացել է տեղի քրիստոնեական եկեղեցիներից մեկի հարեւանությամբ։