Գարեգին Կիրակոսյանը` Մոլդովայի առաջնության 15-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ


16:30 , 4 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

23-ամյա կիսապաշտպան Գարեգին Կիրակոսյանի` մոլդովական «Սֆինտուլ Գեորգեի» կազմում օրեր առաջ հեղինակած գոլը ճանաչվել է ամենագեղեցիկը Մոլդովայի առաջնության 15-րդ տուրում:

Համապատասխան հարցումն անցկացվել է Moldfootball.com կայքի կողմից:

Կիրակոսյանը ստացել է ձայների 25%-ը:

Հայ ֆոււտբոլիստը հեռահար գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ էր դարձել «Միլսամիի» հետ խաղում։