Նավթի համաշխարհային գներն աճում են


15:10 , 4 հուլիս, 2019
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,04 դոլարով՝ հասնելով մինչև 63,86 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,09 դոլարով և կազմում է 57.34  դոլար մեկ բարելի դիմաց։