Պետք է զորացնեք ու ամրապնդեք մեր անկախությունը. Բակո Սահակյանը՝ գերազանցությամբ ավարտած ուսանողներին


14:20 , 4 հուլիս, 2019

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարանները գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել նրանց հաջողություններ և ամենայն բարիք:

«Եղեք ուժեղ ու խիզախ ձեր հայրերի և պապերի պես: Նրանք կերտել ու պաշտպանել են մեր անկախությունը, դուք պետք է այն զորացնեք ու ամրապնդեք: Թող այս հաջողությունները լինեն շարունակական և ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»,- ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը: