«Ժամանակ». Կառավարությանը շատ փող է պետք. ջրի դիմաց 100 տոկոսանոց գանձում՝ գյուղացիներից


11:20 , 4 հուլիս, 2019

«Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ջրային ոլորտի խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել:

Պապիկյանը պահանջել է ապահովել գյուղացիներին մատակարարված ջրի դիմաց 100-տոկոսանոց գանձում և սպառնացել, որ նրանք, ովքեր կթերանան և չեն ապահովի այդ ցուցանիշը, հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Երբ ներկաներից մեկն ասել է, թե հայ գյուղացիները վճարունակ չեն և կարող են ըմբոստանալ, Պապիկյանը պատասխանել է, որ գյուղացիները չեն կարող ըմբոստանալ իրենց ընտրած կառավարության դեմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: