Նշանավոր իսպանական բրենդ «Mango»-ն ներկայացրել է կանացի ներքնազգեստների նոր հավաքածուն:
Դրանում ներկայացված են ոչ միայն ներքնազգեստներ, այլ նաև սպորտային հագուստներ: Mango Sport&Intimates հավաքածուն բաժանված է 3 խմբի՝ Intimates, Sport, Yoga: Առաջինի մեջ մտնում են մետաքսից և ժանյակից հրապուրիչ մոդելներ, երկրորդի մեջ՝ առավել հարմար մոդելներ, իսկ երրորդի մեջ` յոգայով զբաղվելու համար սպորտային նմուշներ: