«Փաստ». «Դժվար ա՞ էս անտերը մի քիչ ձգել». Փաշինյանը զայրացել է, անցումային արդարադատության կարգավորումներն ու գործիքակազմը շատ մեղմ են


10:20 , 4 հուլիս, 2019

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում անցումային արդարադատության հետ կապված օրենսդրական փաթեթը շուտ հանրայնացնել, անընդհատ ձգձգում են ու փորձում թեման թեժ պահել՝ տարբեր փորձագետների միջոցով քննարկումներով ու տարբեր թեզեր շրջանառելով:

Թերթի՝ կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս փաթեթի մի տարբերակ են ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինս դժգոհել է՝ ասելով, թե կարգավորումներն ու գործիքակազմը շատ մեղմ են, ու զայրացել, թե՝ «դժվար ա՞ էս անտերը մի քիչ ձգել»:

Նույն աղբյուրները տեղեկացնում են նաև, որ իշխանության ներսում մոտեցում կա՝ անցումային արդարադատության և վեթինգի գործընթացը բավականին կոշտ իրականացնելու առումով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: