18:46 , 25 հունիս, 2013
ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահելու կապակցությամբ ԵԽԽՎ կայքէջում դրված հայտարարությանը, որում ՀՀ-ն բնութագրվում է որպես ագրեսոր, կարելի էր պատասխանել համարժեք և հրաժարվել նախագահությունից: Բայց դրա համար պետք էր, որպեսզի Հայաստանը չղեկավարվեր այսօրվա գործող իշխանության կողմից, և մեր երկրում տիրեր ոչ թե քրեական-օլիգարխիկ համակարգ, այլ իրապես օրենքի վրա հիմնված իշխանություն: Հենց մենք հասնենք վերջին պայմանին, մենք կկարողանանք պաշտպանել մեր շահերը թե՛ Եվրոպայում և թե՛ աշխարհի մնացած մասերում: