Մոսկվայում թույլ չեն տվել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի երթ անցկացնել


23:30 , 3 հուլիս, 2019

Մոսկվայի քաղաքապետարանը հրաժարվել է պաշտոնական թույլտվություն տալ ի աջակցություն իրենց հորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի երթ անցկացնել: Այս մասին հայտնել է ակտիվիստ Ալյոնա Պոպովան Facebook-ում:

Պոպովան պաշտոնական փաստաթուղթ է ցույց տվել, որտեղ Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչը գրել է, որ երթի անցկացման դեպքում կազմակերպիչները և մասնակիցները կպատժվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաչատուրյան քույրերից կրտսերին անմեղսունակ են ճանաչել:

2018 թ.-ի հուլիսին Խաչատուրյան քույրերը սպանել են իրենց հորը՝ անձնական հակակրանքի պատճառով: Աղջիկները խոստովանել են իրենց մեղքը:

Սեպտեմբերին դատարանը նրանց խափանման միջոցը կալանքից փոխել է որոշակի գործողությունների արգելքով և նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից: