Հայտնի են հարուստ փեսացու փնտրելու համար լավագույն վայրերը


06:07 , 4 հուլիս, 2019

Բրիտանացի բլոգեր Աննա Բեյը YouTube-ի իր ալիքում հարուստ փեսացու գտնելու ուղեցույց է տեղադրել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Բլոգերն իր հետևորդներին խորհուրդ է տվել մեծ ուշադրություն դարձնել արտաքին տեսքին և հետևել ունևոր տղամարդ փնտրելու իր ցուցումներին։ Նա ապագա հարսնացուներին խորհուրդ է տվել հաճախ այցելել այնպիսի վայրեր, որտեղ հաճախ են այցելում հավանական ընտրյալները, օրինակ՝ առողջ սննդի խանութներ կամ ծխախոտի կրպակներ, ինչպես նաև այցելել օպերա կամ զբոսանավերի շոուների։

Հարուստ փեսացու հանդիպելու հավանականությունները մեծացնում են նաև դեպի Եվրոպա կատարած ճանապարհորդությունները, հանգիստը Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում և կղզիներում, օրինակ՝ Իբիցայում կամ Միկոնոսայում։ Բեյն աղջիկներին խորհուրդ է տալիս օգտագործել անձնական կապերը փակ երեկույթներ այցելելու համար։

Աննա Բեյն ունի ինստագրամյան էջ, որտեղ պատմում է բարձրաշխարհիկ կյանքի մասին և YouTube-յան ալիք, որը կոչվում է School Of Affluence («Հարստության դպրոց»)։ Իր տեսանյութերում Բեյը պատմում է իր բանկիր զուգընկերոջ հետ ծանոթության մասին։ Նրա մասին գրել էին անգամ բրիտանական ԶԼՄ-ները։